Հ.Հակոբյան. Մաշտոցի խոսքի մշակույթի կենտրոնը կարողանում է
շարունակել իր ճշմարիտ ուղին շնորհիվ իր մեծ ոգու, ջերմությանն
ու ցանկությանը
16-11-2009 21:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի
16-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի
ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի 10-ամյա
հոբելյանական երեկոն` «Մայրենիի անաղարտության պահպանումը
գեղարվեստի ներուժով» խորագրով: Կենտրոնն իր 10-ամյա
գործունեության ընթացքում իր շուրջն է համախմբել երիտասարդների,
ովքեր անվճար ստանում են հայոց լեզվի եւ խոսքարվեստի կրթություն:
Հոբելյանական հանդիսությանը հնչեցին մի շարք շնորհավորական խոսքեր:
Հանդիսությանը հրավիրված էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը:
Կարեւորելով կենտրոնի` հանձինս նրա հիմնադիր ղեկավար Նիդիա
Անտոնյանի հայանպաստ գործունեությունը, նախարարը մասնավորապես
նշեց, որ 10 տարիների ընթացքում շատ կազմակերպություններ են
ստեղծվել ու անցել ժամանակի հետ, սակայն Մաշտոցի խոսքի մշակույթի
կենտրոնը կարողացել է շարունակել իր ճշմարիտ ուղին, որովհետեւ
ոգին, ջերմությունն ու ցանկությունը մեծ է եղել:
Կենտրոնը ստացավ սփյուռքի նախարարության, կրթության եւ
գիտության նախարարության լեզվի պետական տեսչության, Երեւանի
պետական համալսարանի պատվորգրեր, ինչպես նաեւ արժանացավ Հայաստանի
Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ: