Լոնդոնում առաջին տիեզերագնաց Իւրի Գագարինի Մեծ Բրիտանիա կատարած 50-ամեակի կամապակցութեամբ յուշարձան կը բացուի:
Ըստ BBCլրատուականի, արձանը տեղադրուած է Տրաֆալգարեան հրապարակի մօտ գտնուող Բրիտանական խորհրդի շէնքի մօտ: Դրա դիմաց տեղադրուած է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կ'ուկի արձանը:
«Սա շատ սիմուոլիկ է, քանի որ այստեղով է անցել Գագարինը Բուկիմգեմեան պալատում թագուհու հետ հանդիպման գնալիս»,- ասել է նախագծի ղեկավար, Բրիտանական խորհրդի դիտարուեստի տնօրէն Անդրէայ Ռոուզը:
Նշենք, որ Գագարինի այցը Մեծ Բրիտանիա կայացել է 1961թ. յուլիսին: Նրան հրաւիրել էր ձուլորդների բրիտանական արհմիութիւնը, սակայն յետոյ ծրագիրը համալրուեց վարչապետի եւ թագուհու հետ հանդիպումներով: