Մեսրոպեան վարժարանի երեք ուսանողներ պարգեւատրուել են<br /> բակալավրիատի պետական քննությունները գերազանց յանձնելու համար<br />


Մեսրոպեան վարժարանի երեք ուսանողներ պարգեւատրուել են
բակալավրիատի պետական քննությունները գերազանց յանձնելու համար

  • 06-11-2009 19:05:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 30-ին, ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ Համազգայինի «Լեւոն Շանթ» մշակոյթային կենտրոնի «Գ. եւ Հ. Արմէնեան» սրահում տեղի է ունեցել 2008-2009 ուսումնական տարեշրջանի պետական բակալավրիատի քննությունները գերազանց յանձնած ուսանողների պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւնը: Ինչպէս հաղորդում է «Ազդակը», այս տարի պարգեւատրման են արժանացել Մեսրոպեան վարժարանի երեք ուսանողներ` Սեւակ Քենդիրը, Միրեյ Սարգիսյանը եւ Սարին Դաւիթեանը: Թերթից տեղեկանում ենք, որ պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւնն սկսուել է Լիբանանի եւ Հայաստանի պետական հիմներով: Հայկազեան համալսարանի նախագահ Պոլ Հայտոսթյանը շնորհաւորելով ուսանողներին, յղել է նրանց իր պատգամը. «Գերազանց աշակերտները պատկանում են մի ժողովրդի, որն ունի հոգեկան, պատմական, գենետիկ, աշխարհագրական բոլոր տուեալները: Կեանքի նպատակը միայն վկայական ձեռք բերելը չէ, այլ միշտ լաւագոյնին հասնելու ձգտումը»: Միջոցառման գեղարուեստական մասում ելոյթ են ունեցել դաշնակահար Վահան Բոյաջեանը եւ ջութակահար Խաժակ Խաչատրեանը:
  -   Հասարակութիւն