Մեսրոպյան վարժարանի երեք ուսանողներ պարգեւատրվել են<br /> բակալավրիատի պետական քննությունները գերազանց հանձնելու համար<br />


Մեսրոպյան վարժարանի երեք ուսանողներ պարգեւատրվել են
բակալավրիատի պետական քննությունները գերազանց հանձնելու համար

  • 06-11-2009 19:05:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԲԵՅՐՈՒԹ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 30-ին, ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության նախաձեռնությամբ Համազգայինի «Լեւոն Շանթ» մշակութային կենտրոնի «Գ. եւ Հ. Արմենյան» սրահում տեղի է ունեցել 2008-2009 ուսումնական տարեշրջանի պետական բակալավրիատի քննությունները գերազանց հանձնած ուսանողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է «Ազդակը», այս տարի պարգեւատրման են արժանացել Մեսրոպյան վարժարանի երեք ուսանողներ` Սեւակ Քենդիրը, Միրեյ Սարգիսյանը եւ Սարին Դավիթյանը: Թերթից տեղեկանում ենք, որ պարգեւատրման հանդիսավոր արարողությունն սկսվել է Լիբանանի եւ Հայաստանի պետական հիմներով: Հայկազյան համալսարանի նախագահ Պոլ Հայտոսթյանը շնորհավորելով ուսանողներին, հղել է նրանց իր պատգամը. «Գերազանց աշակերտները պատկանում են մի ժողովրդի, որն ունի հոգեկան, պատմական, գենետիկ, աշխարհագրական բոլոր տվյալները: Կյանքի նպատակը միայն վկայական ձեռք բերելը չէ, այլ միշտ լավագույնին հասնելու ձգտումը»: Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ են ունեցել դաշնակահար Վահան Բոյաջյանը եւ ջութակահար Խաժակ Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play