Մայր Աթոռում իր աշխատանքներն աւարտեց Թեմական<br /> ներկայացուցչական ժողովը<br />


Մայր Աթոռում իր աշխատանքներն աւարտեց Թեմական
ներկայացուցչական ժողովը

  • 05-11-2009 17:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ գումարուած Թեմական ներկայացուցչական ժողովն աւարտեց իր աշխատանքները: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռներից, աշխարհասփիւռ թեմերից ժամանած ներկայացուցիչները չորսօրեայ ժողովի ընթացքում քննութեան առան եւ ընդունեցին Թեմական Կանոնադրութեան ուղենշային փաստաթուղթը: Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Նորին Սրբությունն իր գոհունակութիւնը եւ գնահատանքը յայտնեց կատարուված նախանձախնդիր եւ քրտնաջան աշխատանքի համար` նշելով, որ ժողովականների կողմից պատասխանատւութեան բարձր գիտակցութեամբ մշակուած այս փաստաթուղթը, գործադրութեան դրվելով թեմերում, պիտի նպաստի Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերի զորացմանը եւ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւէտ իրագործմանը:
  -   Հասարակութիւն