Մայր Աթոռում իր աշխատանքներն ավարտեց Թեմական<br /> ներկայացուցչական ժողովը<br />


Մայր Աթոռում իր աշխատանքներն ավարտեց Թեմական
ներկայացուցչական ժողովը

  • 05-11-2009 17:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Թեմական ներկայացուցչական ժողովն ավարտեց իր աշխատանքները: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, աշխարհասփյուռ թեմերից ժամանած ներկայացուցիչները չորսօրյա ժողովի ընթացքում քննության առան եւ ընդունեցին Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթուղթը: Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գոհունակությունը եւ գնահատանքը հայտնեց կատարված նախանձախնդիր եւ քրտնաջան աշխատանքի համար` նշելով, որ ժողովականների կողմից պատասխանատվության բարձր գիտակցությամբ մշակված այս փաստաթուղթը, գործադրության դրվելով թեմերում, պիտի նպաստի Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի զորացմանը եւ Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play