Կհրատարակուի Բարսեղ Թուղլաջյանի «Հայաստանի պատմագիրք»<br /> ծաւալուն աշխատութիւնը<br />


Կհրատարակուի Բարսեղ Թուղլաջյանի «Հայաստանի պատմագիրք»
ծաւալուն աշխատութիւնը

  • 23-10-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 23-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունեց Անկարայի բժշկական ֆակուլտետի (քոլեջ) անգլերէնի նախկին դասախօս, պրոֆեսոր, Կիպրոսի «Մելգոնեան» կրթական հաստատութեան եւ Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) շրջանաւարտ, պատմաբան Բարսեղ Թուղլաջյանին (Բարս Թուղլաջի) եւ «Ակօս» թերթի հայաստանեան ներկայացուցիչ, հասարակական գործիչ եւ թարգմանիչ Տիրան Լոգմագյոզյանին: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, Բ.Թուղլաջյանը տիկին Յակոբեանին ներկայացրեց իր «Հայաստանի պատմագիրք» ծաւալուն աշխատութիւնը` նշելով, որ այն հրատարակուելու է Հայաստանում: Աշխատութիւնը կազմուած է ժամանակագրական սկզբունքով եւ տպագրվելու է բարձր որակով եւ նկարազարդմամբ: «Հայաստանի պատմագրքում» ըստ տարիների ներկայացւում են հայութեան կեանքի կարեւոր իրադարձութիւնները 1923 թուականից սկսած մինչեւ մեր օրերը: Անգլերէն գրուած աշխատութիւնը ներկայացուելու է Տ.Լոքմագյոզյանի թարգմանությամբ: Վերջինս շուրջ 20 տարի է, ինչ բնակւում է Հայաստանում: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ Թուրքիայի հայ համայնքին առնչուող հարցեր:
  -   Հասարակութիւն