Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսն աւարտուեց<br /> 2:0 հաշւով յօգուտ Թուրքիայի հաւաքականի<br />


Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսն աւարտուեց
2:0 հաշւով յօգուտ Թուրքիայի հաւաքականի

  • 14-10-2009 23:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի առաջին խաղակէսի սկզբնամասում Թուրքիայի հաւաքականը երկու անգամ գրաւել է Հայաստանի հաւաքականի դարպասը. խաղի 17-րդ րոպեյում Քամիդ Ալթինտոպը բացեց հիշիվը: Թուրքիայի հաւաքականի երկրորդ գոլի հեղինակն է Սերվեթ Չեթինը: Խաղի առաջին խաղակեսն աւարտուեց 2:0 հաշւով յօգուտ Թուրքիայի հաւաքականի: TRT հեռուստաընկերութեան հաղորդած տեղեկութիւնների համաձայն, թուրքական իշխանութիւնները ձեռնարկել են անվտանգութեան աննախադէպ միջոցառումներ, որպէսզի Բուրսայում Աթաթուրքի անուան մարզադաշտում կայացող Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ընթացքում ոչ մի արտակարգ միջադէպ չգրանցվի: Անվտանգութեան նկատառումներով նախատեսուած է 5000 ոստիկան, որոնցից 300-ը` հայ ֆուտբոլիստների անվտանգութիւնը հսկելու նպատակով: Թեպետ մարզասէրներին նախօրոք պաշտօնապէս արգելուել էր ադրբեջանական դրօշներ ծածանելը, մի քանի ադրբեջանցիներ մինչ խաղի սկիզբը դրօշներով շրջում էին մարզադաշտում: Որեւէ ցոյց կամ բողոքի ակցիա տեղի չի ունեցել: Խաղին հետեւում են մօտ 92 լրագրողներ Հայաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ աշխարհի այլ երկրներից: Ինչպէս յիշեցնում են թուրքական աղբիւրները, թուրքական իշխանութիւնները բազմիցս յայտարարել են, որ կանեն ամէն ինչ հայերին եւ մասնաւորապէս Հայաստանից ժամանած կառավարական պատուիրակութեանը պատշաճ կերպով ընդունելու համար: Խաղի աւարտից յետոյ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը եւ իր գլխաւորած պատուիրակութիւնը կվերադառնան Երեւան:
  -   Սպորտ