«Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը կմասնակցեն<br /> շախմատի Եւրոպայի ակումբային առաջնութեանը<br />


«Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը կմասնակցեն
շախմատի Եւրոպայի ակումբային առաջնութեանը

  • 02-10-2009 17:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 3-10-ին Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում կանցկացուի շախմատի Եւրոպայի ակումբային առաջնութիւնը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն «Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը: Տղամարդկանց թիմում ընդգրկուած են գրոյսմայստերներ Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսեանը եւ Զաւէն Անդրէասեանը, իսկ կանանց թիմում` Էլինա Դանիելեանը, հնդկուհի Հարիկա Դրենավալին, վրացուհի Նինո Խուրցիձեն եւ Լիլիթ Գալոյեանը:
  -   Սպորտ