«Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը կմասնակցեն
շախմատի Եւրոպայի ակումբային առաջնութեանը
02-10-2009 17:16:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 3-10-ին
Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում կանցկացուի շախմատի Եւրոպայի ակումբային
առաջնութիւնը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն «Միկա»
ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը: Տղամարդկանց թիմում
ընդգրկուած են գրոյսմայստերներ Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը,
Գաբրիէլ Սարգսեանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսեանը եւ
Զաւէն Անդրէասեանը, իսկ կանանց թիմում` Էլինա Դանիելեանը, հնդկուհի
Հարիկա Դրենավալին, վրացուհի Նինո Խուրցիձեն եւ Լիլիթ Գալոյեանը: