Հրանտ Վարդանեան. «Մեր կոլեկտիւի բոլոր անդամները ամէն օր մոմ<br /> են վառում, թէ երբ պէտք է հայ-թուրքական սահմանը բացուի»<br />


Հրանտ Վարդանեան. «Մեր կոլեկտիւի բոլոր անդամները ամէն օր մոմ
են վառում, թէ երբ պէտք է հայ-թուրքական սահմանը բացուի»

  • 25-09-2009 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի աճեցուած խաղողի ողջ բերքը պէտք է մթերվի: Այսպիսի եզրակացութեան են եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի գլխաւորութեամբ Արմաւիրի մարզպետարանում սեպտեմբերի 25-ին անցկացուած խորհրդակցութեան մասնակիցները: Ինչպէս լրագրողներին յայտնեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը, խորհրդակցութեան հիմնական թեման խաղողի մթերումն էր, մթերող ընկերութիւնների ներկայացուցիչների հետ քննարկուել են այսօր գոյութիւն ունեցող խնդիրներն ու պայմանները, արձանագրուել է, որ պարտաւորութիւններ ակնկալւում են ոչ միայն մթերող կազմակերպություններից կամ պետութիւնից, այլեւ գիւղացիներից, որոնք պէտք է որակեալ արտադրանք յանձնեն մթերող կազմակերպություններին: Նախարարը նշեց, որ մթերումներն արդէն սկսուել են եւ լուրջ խնդիրներ չկան, չնայած կան դէպքեր, երբ գիւղացիները փորձել են անորակ խաղող տրամադրել մթերողներին: «Ինչպէս ողջ տարուայ ընթացքում չենք ունեցել գիւղմթերքների մթերման հետ կապուած խնդիրներ, խաղողի հետ կապուած էլ չենք ունենայ»,- ասաց Արմէն Գեւորգեանը: Ըստ նրա, խորհրդակցութեանը նշուվել է, որ խաղողի մթերման միջին գներ յայտարարելը սխալ է` խորհրդակցություններում չպէտք է որոշւկի այդ գինը, իւրաքանչիւր տարածաշրջանում կոնկրետ գներ են լինելու եւ արդէն արտադրողները պատրաստ են այդ գները յայտարարելու: «Գործընթացը սոցիալակա՞ն է, թէ տնտեսական» հարցին ի պատասխան նախարարը նշեց` առաջին հերթին` տնտեսական: Գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանը նշեց, որ այս տարի խաղող կմթերեն մօտ 30 կազմակերպութիւններ, մթերման գինը խաղողի 1կգ-ի դիմաց 100-130 դրամ է, այս տարի սպասւում է, որ կմթերվի 200-205 հազար տոննա խաղող` անցեալ տարվաել 185 հազար տոննայի փոխարէն: Խաղողի 60-70 տոկոսը, ըստ նախարարի, կծառայի որպէս գինեհումք, 40-45 հազար տոննան` որպէս սեղանի խաղող, եւս 2-3 հազար տոննայի չափով խաղող նախատեսւում է արտահանել: Մինչ խորհրդակցութիւնը ՀՀ նախագահը այցելեց խաղող մթերող մի շարք ընկերութիւններ: Երեւանի կոնեակի գործարանի Այգաւանի մասնաճիւղը, ըստ Երեւանի կոնեակի գործարանի գլխաւոր տնօրէն Արա Գրիգորեանի, մթերելու է 32 հազար տոննա խաղող Արարատեան դաշտավայրում` Այգեվանում եւ Արմաւիրում 130 դրամով կգ-ի դիմաց, իսկ Տավուշում` 120 դրամով: Գլխաւոր տնօրէնը նշեց, որ գործարանում արտադրութեան կրճատումը կազմել է մօտաւորապէես 36 տոկոս (ամբողջ երկրում կրճատումը կազմում է 55 տոկոսից աւելի), ոչ մի աշխատատեղ չի կրճատուել, իսկ աշխատավարձերն աճել են 3,5-7,5 տոկոսով, միջին աշխատավարձը գործարանում կազմում է 201 հազար դրամ: Մասնաճիւղի բակում հաւաքուել էր գիւղացիների մեծ խումբ, ովքեր բողոքում էին այլ մթերող կազմակերպություններից, որոնք չեն ընդունում պայմանագրում նշուած քանակից աւելի խաղող, ինչպէս նաեւ դժգոհում էին մթերման ցածր գնից` 90 դրամ 1 կգ խաղողի դիմաց: «Մասիս Տոբակո» ընկերութեան նախագահ Հրանտ Վարդանեանը նշեց, որ ճգնաժամը լավացրել է իրենց վիճակը, իրենք աւելի շատ աշխատեղեր ունեցան: Ըստ նրա, Հայաստանի նման փոքր երկրների համար ճգնաժամը շատ չի խանգարի: «Մեր կոլեկտիւի բոլոր անդամները ամէն օր մոմ են վառում, թէ երբ պէտք է հայ-թուրքական սահմանը բացուի, ձեռք բերենք մեծ շուկայ, մեր գործը բաւականին կլաւանա»,- ասաց նա: «Հայաստանի օրէնքները տեղական արտադրողին չե՞ն պաշտպանում» հարցադրմանն ի պատասխան Հ.Վարդանեանը հոյս յայտնեց, որ իշխանութիւնները այդ հարցին կանդրադառնան: Ըստ նրա, վաղուց անհրաժեշտութիւն կայ փոխելու, ճշտելու, վերանայելու արտահանման-ներմուծման մաքսային ամբողջ համակարգը: Ընկերութիւնում ծխախոտի հումքի մթերման միջին գինը 73 դրամ է 1 կգ-ի համար, այս տարի նախատեսուած է ընդունել 10 հազար տոննա: Մթերման ծաւալը անցեալ տարուայ համեմատ կրկնակի աճել է, իսկ յաջորդ տարի այն կաճի 40 տոկոսով:
  -   Տնտեսութիւն