Էթիլային սպիրտի շուկայում «Սալեքս Գրուփ» ընկերութիւնը<br /> ճանաչուեց գերիշխող դիրք ունեցող<br />


Էթիլային սպիրտի շուկայում «Սալեքս Գրուփ» ընկերութիւնը
ճանաչուեց գերիշխող դիրք ունեցող

  • 24-09-2009 19:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետյանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում «Ալեքս Գրիգ» ընկերութիւնը գրանցուեց էթիլային սպիրտի շուկայում գերիշխողների գրանցամատեանում, իսկ «Սալեքս Գրուփը» հանուեց գրանցամատյանից: «Սալեքս Գրուփ»-ը գերիշխող դիրք ունեցող էր ճանաչուել 2006թ.-ի տուեալներով եւ գրաւել է շուկայի 91%-ը: 2008թ.-ին էթիլային սպիրտի ներկրում է իրականացրել 5 տնտեսվարող` 200 095,7 լիտր ծաւալով: Ներկրուած սպիրտի 98,27%-ը ներկրուել է «Արաբկիր Ալկօ» լիկյորի-օղու գործարանի կողմից: Ներկրում իրականացրած մնացած 4 տնտեսվարողները ներկրուած սպիրտը օգտագործել են սեփական արտադրութիւնում: Յանձնաժողովի ուսումնասիրութեամբ, 2008թ.-ին սպիրտի ներկրում, արտադրութիւն եւ իրացում է իրականացրել 14 տնտեսվարող (3-ը` իրացնող են): Ըստ նրանց ներկայացրած տեղեկատուութեան, Հայաստանում էթիլային սպիրտի արտադրութեան ծաւալը 2008թ.-ի 2-րդ կիսամեակում կազմել է 1 885 280,9 լիտր, որի 78,8%-ը արտադրել է «Ալեքս Գրիգ» ընկերութիւնը, 0,07%-ը` «Գրանդ Ալկօ»-ն, իսկ «Վեդի Ալկօ», «Էրեբունի» գինու եւ կոնեակի գործարաները, «Առաքել Ալկօ» եւ «Շահումյան Վին» ընկերութիւնները արտադրել է 13,6%-ը: Արտադրուած էթիլային սպիրտի 64%-ը օգտագործուել է սեփական արտադրութեան մէջ: Էթիլային սպիրտի շուկայում իրացման առաւել մեծ ծավալ ունի «Ալեքս Գրիգ»-ը` 99,88%: Մէկ լիտր էթիլային սպիրտի արտադրութեան համար, ըստ շուկայի տնտեսվարողների տեղեկատուութեան, օգտագործւում է մօտաւորապէես 3 կգ ցորեն, որը ձեռք է բերւում 1 կգ-ը 80-100 դրամով: Մէկ լիտր ցորենի սպիրտի արտադրութեան արժէքը կազմում է միջինը 300-400 դրամ (մօտ 1 ԱՄՆ դոլար): Ակցիզային հարկի դրույքաչափը մէկ լիտր էթիլային սպիրտի (100 տոկոսանոց) համար 600 դրամ է: Էթիլային սպիրտի իրացման միջին գինը կազմել է մէկ լիտրը 1202 դրամ:
  -   Տնտեսութիւն