Երեւանում տեղի կունենայ ամերիկահայ ճանաչուած նկարիչ Քաջազունի<br /> Քեչեճյանին նուիրուած գրքի շնորհանդէսը<br />


Երեւանում տեղի կունենայ ամերիկահայ ճանաչուած նկարիչ Քաջազունի
Քեչեճյանին նուիրուած գրքի շնորհանդէսը

  • 24-09-2009 14:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը եւ ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտի նորաստեղծ սփիւռքի բաժինը իրականացնում են «Ակնարկներ սփիւռքահայ կերպարուեստի պատմութեան» մատենաշարի հրատարակումը` նուիրուած սփիւռքահայ արուեստագէտների ստեղծագործություններին: Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը տեղի կունենայ մատենաշարի առաջին հատորի` ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, արուեստագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հեղինակած «Քաջազի մշտավառ կանթեղը» գրքի շնորհանդէսը: Մենագրութիւնը տպագրուել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանը` հայերէն եւ անգլերէն լեզուներով, եւ նուիրուած է ամերիկահայ ճանաչուած նկարիչ, արուեստաբան Քաջազունի Քեչեճյանին, որն իր ստեղծագործություններում կարողացել է պահպանել եւ յաւերժացնել հայ ազգային ոգին: Արուեստագէտի «Աղօթող հայուհին», «Կինը` նատիւրմորտով», «Տիրամայրը մանկան հետ», «Հայկական բակ», «Սէր կամարների տակ» եւ բազմաթիւ այլ նկարներ խոսում են հին հայկական բարձրաքանդակների, նկարազարդ գերեզմանաքարերի, հայկական բազալտի եւ տուֆի լեզւով: Գրքում Քաջազի արուեստը մատուցվում է ժամանակագրական հերթականութեամբ, յատկապէս կարեւորւում են նրա կտավներում արտացոլուած թեմատիկ ու կերպարային բովանդակութեան, ազգային մտածողութեան, գունային սուր ընկալումների, տեխնիկական իւրայատուկ կերտման հետ կապուած մի շարք խնդիրներ, որոնք դիտարկւում եւ հիմնաւորւում են նկարչի ինքնատիպ աշխատանքների օրինակով: Նկարչի 85-ամեակի առթիւ լոյս ընծայվող մենագրութեան տպագրական ծախսերը հոգացել է արուեստագէտի այրին` նրա արուեստի լաւագոյն գիտակ, բանասէր, գրաքննադատ Սաթենիկ Քեչեճյանը: Մեծանուն նկարիչ եւ քանդակագործ Երուանդ Քոչարը դեռեւս 1973թ. նկատել էր, որ Քաջազի մասին պէտք է գրել առանձին մենագրութիւն:
  -   Մշակոյթ