«ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից օգտագործվող մոդելը հնարաւորութիւն<br /> է տալիս քաղաքացիական հասարակութեանը ներգրաւել լայնածաւալ<br /> ներդրումային եւ զարգացման ծրագրերում<br />


«ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից օգտագործվող մոդելը հնարաւորութիւն
է տալիս քաղաքացիական հասարակութեանը ներգրաւել լայնածաւալ
ներդրումային եւ զարգացման ծրագրերում

  • 18-09-2009 15:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի սեպտեմբերի 18-ի ասուլիսում անդրադարձ է կատարուել խորհրդի անդամների գործունէութեան այնպիսի հարցերի, ինչպիսին են ՇԽ-ի գործունէութիւնը կարգաւորող մի շարք փաստաթղթերի վերանայումը եւ հաստատումը (ներառեալ Կառավարման խորհրդի անդամների պատուիրակման, շահերի բախման հարցերի յստակ սահմանմանն առնչուող հարցեր), Կառավարման խորհրդում շահառուների դիրքորոշումը ներկայացնելը, կամ հայաստանեան եւ ԱՄՆ կողմի պաշտօնեաների հետ ծրագրի յետագայ իրականացմանը եւ կայունութեանը առնչուող խնդիրների քննարկումը: ՇԽ-ի անդամները եւս մէկ անգամ յայտնել են իրենց համոզմունքը, որ «ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից օգտագործվող այն մոդելը, ըստ որի քաղաքացիական հասարակութիւնը ներգրավւում է լայնածաւալ ներդրումային կամ զարգացման, ինչպէս նաեւ պետական աջակցութեամբ իրականացyող ծրագրերում, կարեւոր դերակատարում կարող է ունենալ ծրագրերի արդիւնաւէտ իրականացման գործում թափանցիկությունը եւ արդար ու մասնակցային կառավարումն ապահովելու համար: Նշուվել է, որ Խորհրդի 15 անդամներն ընտրուել են աւելի քան 380 ոչ պետական, ոչ առեւտրային կազմակերպութիւնների կողմից եւ ներկայացնում են քաղաքացիական հասարակութեան լայն շերտեր, այդ թւում մարզային եւ համայնքային կազմակերպութիւններ, ջրօգտագործողների ընկերութիւններ, մարդու իրաւունքներով զբաղուող խմբեր, զարգացման ՀԿ-ներ եւ այլն: Շահառուների խորհուրդը հանդիսանում է մի մեխանիզմ, որի միջոցով քաղաքացիական հասարակութեանը եւ մարզերի ու համայնքների ներկայացուցիչներին հնարաւորութիւն է տրւում ներգրաւել ՀՄՀ-Հայաստան Ծրագրի իրականացմանն ու կառավարմանը: «Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ» ծրագրի նպատակն է նուազեցնել Հայաստանում գիւղական աղքատութիւնը` ներդրումներ կատարելով գիւղատնտեսութեան ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելաւման ուղղութեամբ: Ծրագրային գործունէութեան հիմնական ուղղութիւններն են` ոռոգման ենթակառույցների վերականգնումը, ջրի կառավարման կառոյցների հզօրացումը, ֆերմերների վերապատրաստումը եւ տեխնիկական օժանդակությունը, գիւղական վարկաւորման մատչելիութիւնը եւ այլ հարակից աշխատանքներ:
  -   Տնտեսութիւն