«ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից օգտագործվող մոդելը հնարավորություն<br /> է տալիս քաղաքացիական հասարակությանը ներգրավել լայնածավալ<br /> ներդրումային եւ զարգացման ծրագրերում<br />


«ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից օգտագործվող մոդելը հնարավորություն
է տալիս քաղաքացիական հասարակությանը ներգրավել լայնածավալ
ներդրումային եւ զարգացման ծրագրերում

  • 18-09-2009 15:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի սեպտեմբերի 18-ի ասուլիսում անդրադարձ է կատարվել խորհրդի անդամների գործունեության այնպիսի հարցերի, ինչպիսին են ՇԽ-ի գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթերի վերանայումը եւ հաստատումը (ներառյալ Կառավարման խորհրդի անդամների պատվիրակման, շահերի բախման հարցերի հստակ սահմանմանն առնչվող հարցեր), Կառավարման խորհրդում շահառուների դիրքորոշումը ներկայացնելը, կամ հայաստանյան եւ ԱՄՆ կողմի պաշտոնյաների հետ ծրագրի հետագա իրականացմանը եւ կայունությանը առնչվող խնդիրների քննարկումը: ՇԽ-ի անդամները եւս մեկ անգամ հայտնել են իրենց համոզմունքը, որ «ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից օգտագործվող այն մոդելը, ըստ որի քաղաքացիական հասարակությունը ներգրավվում է լայնածավալ ներդրումային կամ զարգացման, ինչպես նաեւ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, կարեւոր դերակատարում կարող է ունենալ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում թափանցիկությունը եւ արդար ու մասնակցային կառավարումն ապահովելու համար: Նշվել է, որ Խորհրդի 15 անդամներն ընտրվել են ավելի քան 380 ոչ պետական, ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից եւ ներկայացնում են քաղաքացիական հասարակության լայն շերտեր, այդ թվում մարզային եւ համայնքային կազմակերպություններ, ջրօգտագործողների ընկերություններ, մարդու իրավունքներով զբաղվող խմբեր, զարգացման ՀԿ-ներ եւ այլն: Շահառուների խորհուրդը հանդիսանում է մի մեխանիզմ, որի միջոցով քաղաքացիական հասարակությանը եւ մարզերի ու համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում ներգրավվել ՀՄՀ-Հայաստան Ծրագրի իրականացմանն ու կառավարմանը: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ» ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գյուղական աղքատությունը` ներդրումներ կատարելով գյուղատնտեսության ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Ծրագրային գործունեության հիմնական ուղղություններն են` ոռոգման ենթակառույցների վերականգնումը, ջրի կառավարման կառույցների հզորացումը, ֆերմերների վերապատրաստումը եւ տեխնիկական օժանդակությունը, գյուղական վարկավորման մատչելիությունը եւ այլ հարակից աշխատանքներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play