Յաջորդ տարուայ գարնանը նախատեսւում է Հայաստանում կազմակերպել<br /> Վիկ Դարչինեանի մենամարտերից մէկը <br />


Յաջորդ տարուայ գարնանը նախատեսւում է Հայաստանում կազմակերպել
Վիկ Դարչինեանի մենամարտերից մէկը

  • 02-09-2009 14:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 1-ին ընդունել է հանրաճանաչ պրոմոութեր Գերի Շովին, ով նաեւ բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինեանի պրոմոութերն է: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, զրույցին մասնակցել են Վ.Դարչինեանը եւ ԱԺ պատգամաւոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Գ.Շոուն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ մտադիր է յաջորդ տարուայ գարնանը Հայաստանում կազմակերպել Վ.Դարչինեանի մենամարտերից մէկը` նշելով, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր չեն անցկացուել: Ողջունելով այդ գաղափարը, Ս.Սարգսեանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել ծրագրի իրականացմանը: Նա վստահութիւն է յայտնել, որ այն մեծ յաճոյք կը պատճառի պրոֆսիոնալ բռնցքամարտի բազմաթիւ երկրպագուներին, ինչպէս նաեւ Հայաստանը եւս մէկ անգամ աշխարհին ներկայացնելու լաւ առիթ կլինի:
  -   Սպորտ