«Ժառանգութեան» հանդիպումները ԱՄՆ եւ ԵՄ դիւանագէտների հետ
13-06-2011 21:09:39 | Հայաստան | Քաղաքական
Յունիսի 12-ին «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեանը եւ Արմէն Մարտիրոսեանը հանդիպեցին ԱՄՆ պէտքարտուղարի` ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Հանդիպման ընթացքում քննարկուեց Հայաստանում մարդու իրաւունքների վիճակն ու ներքաղաքական զարգացումները, ինչպէս նաեւ` համակարգային բարեփոխումներին ու սահմանադրական փոփոխութիւնների հրամայականին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ըստ կուսակցութեան մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, յունիսի 11-ին խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեանը հանդիպել էր ԵՄ արտաքին գործերի եւրոպական ծառայութեան Ռուսաստանի, Արեւելեան Հարեւանութեան եւ Արեւմտեան Բալկանների հարցերով կառավարիչ-տնօրէն Միրոսլաւ Լայչէկին: Միրոսլաւ Լայչէկի խնդրանքով ներկայացուել է «Ժառանգութիւն» կուսակցութեան գաղափարախօսութիւնը, Լղհ-ը ճանաչելու հիմնաւորումները, ինչպէս նաեւ` կուսակցութեան վերաբերմունքն ու մօտեցումները «Մադրիդեան առաջարկների», համաեւրոպական կուսակցական ընտանիքներին ՀՀ քաղաքական ուժերի անդամակցութեանը, ներքաղաքական գործընթացների ու գալիք ընտրութիւների վերաբերեալ: