Օգոստոսի 1-ին կբացուեն համա-ՀՄԸՄ-ական 8-րդ խաղերը<br />


Օգոստոսի 1-ին կբացուեն համա-ՀՄԸՄ-ական 8-րդ խաղերը

  • 30-07-2009 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի Հանրապետութեան հրապարակում օգոստոսի 1-ին ժամը 20:30-ին տեղի կունենայ համա-ՀՄԸՄ-ական 8-րդ մարզախաղերի բացման հանդիսութիւնը: Ինչպէս տեղեկանում ենք ՀՄԸՄ (Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւն) Կենտրոնական վարչութիւնից, բացման հանդիսութիւնը պէտք է սկսի մասնակից մարզիկների տողանցքով, որին կյաջորդի պաշտօնական միջոցառում` ներկայութեամբ պետական, կրոնական եւ պաշտօնական անձանց: Այնուհետեւ տեղի կունենայ հայ երգիչների մասնակցութեամբ համերգ: Հայաստանում բացման հանդիսութիւնը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան (Հ1-ի) մշակոյթային «Արարատ» ալիքով ժամը 23:00-ին: Իսկ Սփիւռքում բացման հանդիսութիւնը կսփռվի համացանցով` Երկիր Մեդիա հեռուստաընկերութեան www.yerkirmedia.am կայքով, Հայաստանի ժամանակով ժամը 23:00-ին, ինչպէս նաեւ Հ1 հեռուստաալիքով, կէսգիշերին:
  -   Սպորտ