Հայաստանի տնտեսութիւնում արդէն նկատելի են կառավարութեան
հակաճգնաժամային միջոցառումների արդիւնքները
21-07-2009 20:50:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսութեան մէջ
արդէն նկատելի են կառավարութեան կողմից իրականացyող
հակաճգնաժամային միջոցառումների արդիւնքները: Յուլիսի 21-ին
«Ասպար ուայլդ տուր» զբոսաշրջային ընկերութիւն կատարած այցից յետոյ
լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան
Սարգսեանը: Ըստ վարչապետի, դա նկատւում է առաջին հերթին
շինարարութեան ոլորտում իրականացyող ծրագրերի արդիւնքում. մէկ
ամսուայ ընթացքում ոլորտում ծաւալներն աճել են շուրջ 230%-ով, ինչի
արդիւնքում էլ տնտեսական անկման ցուցանիշերը նուազել են:
Որոշակիօրէն աճել են նաեւ ապրանքաշրջանառութեան ծաւալները:
Դեռեւս պահպանւում է անկումը գիւղատնտեսութեան ոլորտում, սակայն
այստեղ նույնպես անկման տեմպը նուազում է, ինչը պայմանաւորուած է
նաեւ սեզոնայնութեամբ: Տ.Սարգսեանը հոյս յայտնեց, որ օգոստոսին
գիւղատնտեսութեան ոլորտում աճի տեմպերը կլինեն աւելի բարձր: Նա
միաժամանակ նշեց, որ անկման աստիճանը սպասուածից աւելի փոքր է եղել:
Տ.Սարգսեյանի գնահատմամբ, այս տարեվերջին ակնկալւում է
տնտեսական անկման միտումների աւարտ: Անկման երեւույթների նուազումը
պէտք է սկսուի արդէն այս ամսուանից: «Մեր հակաճգնաժամային ծրագիրը
շատ պարզ է, եւ մենք պէտք է հետեւողական լինենք դրանց իրականացման
գործում»,- ասաց վարչապետը: