Հայաստանի տնտեսութիւնում արդէն նկատելի են կառավարութեան<br /> հակաճգնաժամային միջոցառումների արդիւնքները<br />


Հայաստանի տնտեսութիւնում արդէն նկատելի են կառավարութեան
հակաճգնաժամային միջոցառումների արդիւնքները

  • 21-07-2009 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսութեան մէջ արդէն նկատելի են կառավարութեան կողմից իրականացyող հակաճգնաժամային միջոցառումների արդիւնքները: Յուլիսի 21-ին «Ասպար ուայլդ տուր» զբոսաշրջային ընկերութիւն կատարած այցից յետոյ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ վարչապետի, դա նկատւում է առաջին հերթին շինարարութեան ոլորտում իրականացyող ծրագրերի արդիւնքում. մէկ ամսուայ ընթացքում ոլորտում ծաւալներն աճել են շուրջ 230%-ով, ինչի արդիւնքում էլ տնտեսական անկման ցուցանիշերը նուազել են: Որոշակիօրէն աճել են նաեւ ապրանքաշրջանառութեան ծաւալները: Դեռեւս պահպանւում է անկումը գիւղատնտեսութեան ոլորտում, սակայն այստեղ նույնպես անկման տեմպը նուազում է, ինչը պայմանաւորուած է նաեւ սեզոնայնութեամբ: Տ.Սարգսեանը հոյս յայտնեց, որ օգոստոսին գիւղատնտեսութեան ոլորտում աճի տեմպերը կլինեն աւելի բարձր: Նա միաժամանակ նշեց, որ անկման աստիճանը սպասուածից աւելի փոքր է եղել: Տ.Սարգսեյանի գնահատմամբ, այս տարեվերջին ակնկալւում է տնտեսական անկման միտումների աւարտ: Անկման երեւույթների նուազումը պէտք է սկսուի արդէն այս ամսուանից: «Մեր հակաճգնաժամային ծրագիրը շատ պարզ է, եւ մենք պէտք է հետեւողական լինենք դրանց իրականացման գործում»,- ասաց վարչապետը:
  -   Տնտեսութիւն