Դագոմիսի միջազգային փառատոնում յաղթանակել է հայկական<br /> երաժշտական կոլեկտիւը <br />


Դագոմիսի միջազգային փառատոնում յաղթանակել է հայկական
երաժշտական կոլեկտիւը

  • 15-07-2009 18:10:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ԴԱԳՈՄԻՍ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դոնի Ռոստովի «Բարրակուդա» երաժշտական ինքնագործունէութեան հայկական համոյթը յաղթանակով է վերադարձել Դագոմիսից (Կրասնոդարի երկրամաս), որտեղ անցկացւում էր «Բարձր ալիքի վրայ» արուեստի միջազգային փառատոնը: Միջոցառմանը կոլեկտիվներ էին մասնակցում Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից եւ Հայաստանից: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ոճի սահմանափակումներ չեն եղել, նվագել են եւ դասական, եւ ազգագրական երաժշտություն: Փառատոնի մեծ մրցանակը նվաճած ռոստովյան կոլեկտիւի եզակիությունը այն է, որ նրանք համադրում են, ասես, «անհամադրելի» տարաշխարհիկ գործիքներ` հայկական դուդուկն ու դհոլը, հնդկական տաբլա թմբուկները, աֆրիկեան ուդու կավե թմբուկները, արաբական զյարբը, կոնգոն, մարակասիները եւ շատ ուրիշներ: Կոլեկտիւը ունիվերսալ է եւ աչքի է ընկնում ոճերի եւ մշակոյթների միախառնմամբ: Հենց դա էլ օգնել է դոնյան երաժիշտներին նուաճել մեծ մրցանակը:
  -   Մշակոյթ