Հայաստանի կառավարութեան Օպերատիւ շտաբի միջոցով 24 նախագծեր<br /> ստացել են 17 մլրդ դրամի աջակցութիւն<br />


Հայաստանի կառավարութեան Օպերատիւ շտաբի միջոցով 24 նախագծեր
ստացել են 17 մլրդ դրամի աջակցութիւն

  • 08-07-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան կողմից համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանն ուղղուած քայլերից է տնտեսութեան անկման կասեցումը եւ արդիւնաւէտ զարգացման համար հիմքերի ստեղծումը: Այս մասին յուլիսի 8-ին «Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը Հայաստանի վրայ. կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռնկարներ» թեմայով միջազգային եռօրյա համաժողովում յայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Ըստ նրա, հակաճգնաժամային փաթեթը իր մէջ ներառում է տնտեսութեան զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրեր, աջակցութիւն գործարարութեան եւ առանձին ոլորտների, խոշոր ենթակառուցուածքների, սոցիալական ռիսկերի կառավարում, տնտեսութեան աճի եւ զարգացման ապահովվման ուղղուած բարեփոխումների իրականացում: Բացի դրանից կշարունակուեն հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումները, ինչպէս նաեւ նոր հարկային եկամուտների յայտնաբերումը: Մ.Թումասյանի խօսքերով, կառավարութիւնը իրականացնում է նաեւ ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակներում երաշխիքներ, սուբսիդիաներ է առաջարկում առանձին չափանիշներին բաւարարող ձեռնարկութիւններին: Ըստ նրա, կարեւոր նշանակութիւն ունի նաեւ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ձեւաւորուած օպերատիւ շտաբի գործունէութիւնը: Մասնաւորապէս, շտաբի միջոցով շուրջ 300 ծրագրեր են ուսումնասիրուել եւ արդէն 24 նախագծերով տրամադրվել է 17 մլրդ դրամ ընդհանուր գումարի աջակցութիւն: Կառավարութիւնը իրականացնում է նաեւ գործարարութեան եւ առանձին ոլորտների աջակցութեանն ուղղուած ծրագրեր: Ըստ այդմ, Փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան Զարգացման ազգային կենտրոնն արդէն իրականացրել է 50 մլն դրամի կապիտալ ներդրում եւ 53 մլն դրամի վարկավորում: Կառավարութիւնը նախատեսում է նաեւ սուբսիդիաներ տրամադրել այն ձեռնարկութիւններին, որոնք 2009-2011թթ.-ի ընթացքում կնախաձեռնեն խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր: Մ.Թումասյանի գնահատմամբ, Ճգնաժամային փուլում աճի եւ զարգացման ապահովությանն ուղղուած բարեփոխումները չափազանց կարեւոր են: Նրա խօսքերով, պէտք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որպէսզի որոշակի «օգուտներ ստանանք ճգնաժամից»: «Դրանք պէտք է ապահովեն նոր որակի զարգացում Հայաստանում, որի նպատակը գլոբալ մրցունակութիւնն է եւ տնտեսութեան փոխակերպումը»,- նշեց փոխնախարարը:
  -   Տնտեսութիւն