Ջերմուկում անցկացուեցին շախմատի միջազգային աւանդական<br /> մրցաշարերը<br />


Ջերմուկում անցկացուեցին շախմատի միջազգային աւանդական
մրցաշարերը

  • 06-07-2009 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ՋԵՐՄՈՒԿ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 26-ից յուլիսի 5-ը Ջերմուկում անցկացուեցին շախմատի միջագային երկու մրցաշարեր: Կարեն Ասրեանի յուշամրցաշարին մասնակցեցին 41 շախմատիստներ: 9 հնարաւորից 7-ական միաւոր վաստակեցին եւ 1-2-րդ տեղերը բաժանեցին Լեւոն Բաբուջյանն ու Սամուէլ Տեր-Սահակեանը (2-ն էլ Հայաստան): Միջազգային 2-րդ մրցաշարը պատանեկան էր: Այն բաժանուած էր 3 տարիքային խմբի, որտհեղ հանդէս եկան 137 շախմատիստներ: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում յաղթող դարձաւ Դավիթ Պապիկեանը (Հայաստան): Կարեն Յովհաննիսեանն ու Արսէն Աղաջանեանը (2-ն էլ Հայաստան) 1-2-րդ տեղերը բաժանեցին մինչեւ 12 տարեկանների մրցավեճում: 10 տարեկանների պայքարում 1-2-րդ տեղերը բաժանեցին Նիկոլայ Գոլիկովը (Ռուսաստան) եւ Միքայէլ Մկրտչեանը (Հայաստան):
  -   Սպորտ