«Հայ գրքի մատենագիտութիւն» լիակատար ժողովածուն նախատեսւում<br /> է հրատարակել մինչեւ 2012 թ.<br />


«Հայ գրքի մատենագիտութիւն» լիակատար ժողովածուն նախատեսւում
է հրատարակել մինչեւ 2012 թ.

  • 18-06-2009 14:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը եւ Հայաստանի գրադարանային ասոցիացիան նախաձեռնել են հրատարակել «Հայ գրքի մատենագիտութիւն» լիակատար ժողովածուն` նուիրուած Հայ գրքի տպագրության 500-ամեակին: Այս մասին պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել օրերս սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի եւ Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախագահ, Ազգային գրադարանի տնօրէն Դավիթ Սարգսեյանի, ՀԳԱ փոխնախագահ Ռաֆիկ Ղազարեանի եւ ՀԳԱ վարչութեան անդամ Անի Մինասեանի հետ հանդիպման ընթացքում: Կողմերն ընդգծել են, որ համատեղ ուժերով պէտք է նպաստել Հայ գրքի մատենագիտութեան լիակատար ժողովածուի ստեղծմանը` ներառելով տարբեր երկրներում լոյս տեսած հայերէն գրականութիւնը` 1512 թուականից մինչեւ մեր օրերը: Ժողովածուն նախատեսւում է լոյս ընծայել մինչեւ 2012 թուվականը: Նախարար Հրանուշ Հակոբեանն առաջարկել է նաեւ անցկացնել հայ գրադարանավարների, հրատարակիչների եւ տպագրիչների համահայկական համաժողով, որը նույնպես կնպաստի հայ գրի ու գրականութեան առկայ խնդիրների լուծմանը եւ լայն դաշտ կբացի աշխարհի տարբեր կողմերում գործող հայկական գրադարանների եւ հրատարակչատների միջեւ համագործակցութեան համար:
  -   Մշակոյթ