Նյու Բրիթընի ազգային գրադարանում հայկական մշակոյթի<br /> միամսեակ է<br />


Նյու Բրիթընի ազգային գրադարանում հայկական մշակոյթի
միամսեակ է

  • 28-05-2009 15:35:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ՆՅՈՒ ԲՐԻԹԸՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Բրիթընի ազգային գրադարանում կազմակերպուել է հայկական մշակոյթին նուիրուած միամսեակ, որի տոնակատարությունների շրջանակում անդրադարձել է եղել նաեւ հայկական ազգային ժողովրդական հեքիաթներին: Մանկական բաժնի տնօրէն Էմի Լիթքը նշել է, որ որոշ հեքիաթներ թեմատիկ նմանություն ունեն ամերիկեան պատմություններին: Գրադարանի «Բառերի աշխարհ» ծրագիրն ընդգրկում է նաեւ հայկական թեմայով այլ միջոցառումներ: Գրադարանի մեծահասակների ծառայութիւնների տնօրէնի օգնական Փեթ Վեթսոնը նշել է, որ ծրագրի շրջանակում իրենք ամէն տարի կազմակերպում են մի որեւէ երկրի մշակոյթին, գրականությանն ու պատմութեանը նուիրուած միջոցառում: Սովորաբար ընտրվում է այնպիսի երկիր, որ Նյու Բրիթընում ապրող այլ ազգերի հայենիքն է: Հայկական «Բառերի աշխարհ» փառատոնի ընթացում ցուցադրվել են հայակակ կրոնական մշակոյթին վերաբերող երկու փաստագրական ֆիլմեր: Մայիսի 27-ին ներկայացուել է հայկական պոեզիան` երկու լեզուներով` հայերէն եւ անգլերէն, իսկ մայիսի 30-ին կներկայացուի հայկական ազգային երաժշտութիւնը եւ կմատուցվեն ազգային ուտեստներ:
  -   Մշակոյթ