Վախճանուել է հալեպահայ խմբավար Պողոս Աբաջեանը<br />


Վախճանուել է հալեպահայ խմբավար Պողոս Աբաջեանը

  • 22-05-2009 19:48:00   |   |  Մշակոյթ
ՀԱԼԵՊ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հալեպում ապրիլի 12-ին վախճանուել է տաղանդաւոր խմբավար, երգարվեստի անխոնջ մշակ Պողոս Աբաջեանը: Հալեպի բեմահարթակներից 1969 թուականին առաջին անգամ հնչել են «Զվարթնոց» երգչախմբի համերգները` Երեւանի Կոմիտասի անուան կոնսերուատորիայի շրջանաւարտ, երիտասարդ խմբավար Աբաջեանի ղեկավարութեամբ: Այդ օրերից ի վեր հալեպահայությունը անհամբերութեամբ սպասել է Աբաջեանի համերգներին` հայաշունչ երգերով լիցքավովելու համար,- գրում է «Մարմարան»` վկայակոչելով «Ասպարէզ»-ը: «Զվարթնոց» երգչախմբի կատարմամբ հնչել են հայ երգարվեստի գոհարները, դասական երաժշտութեան բարձրարժէք հատուածներ, արաբերէն երգերի բազմաձայն կատարումներ` դաշնամուրի նուագակցութեամբ, որ արժանացել են երաժշտագետների բարձր գնահատականին: Աբաջեանը դասաւանդել է Կարեն Էպպե ճեմարանում ու Պետական կոնսերվատորիայում: Այնուհետեւ հիմնել է իր «Նարեկացի» երգչախումբը, համերգներով նպաստել է հայ երգչախմբային արուեստի տարածմանը ոչ միայն Հալեպում, այլեւ Դամասկոսում, Բեյրութում, Լաթաքիայում, Քեսաբում եւ Քամիշլիում: Յատկանշական էր նրա խմբավարությամբ «Լուսաւորիչ» եգչախմբի ելոյթը` Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամեակի առթիւ եւ Դեր Զորում քառաձայն պատարագը` Հայոց երկու Վեհափառներ Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի վսեմաշուք ներկայութեամբ:
  -   Մշակոյթ