Մոնտեբելլոյում տեղի կունենայ Հայկական ամենամեայ փառատոն
22-05-2009 19:15:00 | ԱՄՆ | Մշակոյթ
ՄՈՆՏԵԲԵԼԼՈ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Մոնտեբելլոյի Սուրբ Խաչ եկեղեցու բակում յունիսի 6-ին տեղի կունենայ
հայկական ամենամեայ երկրորդ փառատոնը, որը կսկսուի կէսօրին եւ
կշարունակուի մինչեւ գիշեր: Ելոյթ կունենան հայկական պարախմբեր եւ
Հոշարյան եղբայրների նուագախումբը: Կանցկացուի նաեւ նարդու
մրցաշաշար:
Եկեղեցու հոգեւոր հովիվները յատուկ պտոյտ կկազմակերպեն
եկեղեցու ներսում, որի ընթացքում փառատոնի մասնակիցներին
կծանոթացնեն հայկական եկեղեցու պատմութեանը: