Թուրքիայի պատանեկան հաւաքականը հինգ մեդալ է ակնկալում<br /> նուաճել Երեւանում կայանալիք աշխարհի առաջնութիւնում<br />


Թուրքիայի պատանեկան հաւաքականը հինգ մեդալ է ակնկալում
նուաճել Երեւանում կայանալիք աշխարհի առաջնութիւնում

  • 21-05-2009 18:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ի Երեւան է ժամանել Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հաւաքականը, որը ներկայացուցիչներ է հայտավորել 2009թ.-ի աշխարհի առաջնութեան բոլոր 13 քաշային կարգերում: «Մեր թիմը բաւական լաւ է պատրաստուած եւ ֆիզիկապէս, եւ հոգեբանօրէն, տղաները լաւ մարզավիճակում են: Այս առաջնութիւնում մենք ակնկալում ենք նուաճել նուազագոյնը հինգ մեդալ»,- ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի առաջնութեան պաշտօնական կայքի թղթակցին ասել է Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հաւաքականի աւագ մարզիչ, 1996թ.-ի Ատլանտայի Օլիմպիադայի փոխչեմպիոն Մալիկ Բեյլարօղլուն: Նրա խօսքերով` Թուրքիայի հաւաքականն աշխարհի առաջնութեան նախապատրաստական շրջանում անցկացրել է մի քանի ուսումնամարզական հաւաք Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բուլղարիայի հասակակիցների հետ: Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Մամուլի կենտրոնի հաղորդագրութեան, անցած գիշեր եւ մայիսի 21-ի առաւօտեան Հայաստան են ժամանել եւս 9 երկրների` Աուստրալիայի, Չինաստան Թայփիի, Անգլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Պուերտո Ռիկոյի, Բելառուսի, Կորեայի եւ Մարոկկոյի, հաւաքականները:
  -   Սպորտ