ԱՄՀ-ը հնարավորինս կօժանդակի Հայաստանի առջեւ ծառացած<br /> խնդիրների յաղթահարմանը<br />


ԱՄՀ-ը հնարավորինս կօժանդակի Հայաստանի առջեւ ծառացած
խնդիրների յաղթահարմանը

  • 13-04-2009 20:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով ապրիլի 11-ին Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրէն Մասուդ Ահմեդին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը գոհունակութիւն է յայտնել ԱՄՀ-ի հետ համագործակցութեան եւ Հայաստանին ցուցաբերուող ֆինանսական ու խորհրդատուական աջակցութեան համար: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելուն վերաբերող հարցեր: Ս.Սարգսեանն ընդգծել է, որ առկայ կարողութիւններն ու ֆինանսական հնարաւորութիւններն արդիւնաւէտօրէն օգտագործելով Հայաստանի իշխանութիւններն անելու են հնարաւորը տնտեսութեան առաւել տուժած ոլորտներին եւ հասարակութեան կարիքաւոր խմբերին հասցեական աջակցութիւն ցուցաբերելու համար: Մ.Ահմեդը տեղեկացրել է Լոնդոնում վերջերս տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի ու ձեռքբերուած պայմանավորվածությունների մասին: Նա հավաստել է, որ ԱՄՀ-ը, հաշուի առնելով իրական կարիքները, այսօր ջանում է աւելի ճկուն քաղաքականութիւն վարել պետութիւններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում: Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցութեան կարեւորութիւնը, Մ.Ահմեդը պատրաստակամութիւն է յայտնել ստեղծուած դժուարին պայմաններում հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների յաղթահարմանը:
  -   Տնտեսութիւն