Նազիկ Աւդալեանը դարձաւ Եւրոպայի փոխչեմպիոն<br />


Նազիկ Աւդալեանը դարձաւ Եւրոպայի փոխչեմպիոն

  • 10-04-2009 12:46:00   |   |  Սպորտ
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուխարեստում անցկացուող ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան տղամարդկանց մրցումներում ապրիլի 9-ին ելոյթ ունեցան 85 կգ քաշայինները: Հայաստանի մարզիկներ Արամ Անդրիկեանը (Սեւան) եւ Գեւորգ Պողոսեանը (Սամաղար) իրենց հնարաւորութիւններից թոյլ հանդէս եկան եւ անմասն մնացին խաղարկուած պարգեւներից: Սպասելիքներն արդարացրեց Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի): Նա պոկեց 110 կգ, հրեց 135 կգ եւ երկամարտի 245 կգ արդիւնքով գրաւեց 2-րդ տեղը: Ն.Ավդալյանն իր հետ տուն կբերի 3 արծաթէ մեդալ:
  -   Սպորտ