«Սինոփսիս»-ի Հայաստանի մասնաճիւղում մշակtyել է<br /> միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային նոր<br /> գործիք<br />


«Սինոփսիս»-ի Հայաստանի մասնաճիւղում մշակtyել է
միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային նոր
գործիք

  • 09-04-2009 20:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրութեան ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան ոլորտի համաշխարհային առաջատար ամերիկեան «Սինոփսիս» ընկերութեան ամենախոշոր ստորաբաժանումներից մէկում` «Սինոփսիս Արմէնիա»-ում մշակtyել է միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային նոր` «Yield Explorer» գործիքը: Այս մասին ապրիլի 9-ին յայտնեց «Սինոփսիս»-ի կորպորատիվ մարքեթինգի եւ ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմէնիա»-ի գլխաւոր գործադիր Ռիչ Գոլդմանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսանում (ՀՊՃՀ/«Պոլիտեխնիկ») բուհի Կիբեռնետիկայի դեպարտամենտում յաջորդ ուսումնական տարուայ սկզբից «Կիսահաղորդչային ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա» մասնագիտական ծրագրի մեկնարկին նուիրուած միջոցառման ժամանակ: Նրա խօսքերով, «Yield Explorer»-ը, որը 2009թ.-ի մարտից լաւ արդիւնքներով կիրառւում է արտադրողների կողմից, թոյլ է տալիս զգալիօրէն արագացնել եւ արդյունավետացնել միկրոէլեկտրոնային արտադրանքի առաջին խմբաքանակում նախագծման սխալների յայտնաբերումը եւ վերլուծութիւնը` նուազեցնելով վերանախագծման ծախսերը: Ռ.Գոլդմանը նշեց, որ «Yield Explorer»-ի մշակումով արդարացուեցին «Սինոփսիս»-ի կողմից մի քանի տարի առաջ ամերիկեան «HPL» ընկերութեան ձեռքբերման հետ կապուած սպասելիքները. վերջինիս ճարտարագիտական խոշորագոյն կենտրոններից մէկը գտնւում էր Հայաստանում: Նա յաւելեց, որ «Yield Explorer»-ը երկրորդ ծրագրային գործիքն է, որ մշակtyել է «Սինոփսիս Արմէնիա»-ում: Նշուեց, որ «Կիսահաղորդչային ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա» մասնագիտութեամբ մասնագէտներ կպատրաստվեն «Սինոփսիս Արմէնիա»-ի Ուսումնական դեփպարտամենտում մշակուած կրթական քառամյա նոր ծրագրով: Ռ.Գոլդմանի խօսքերով, սա ՀՊՃՀ-ի հետ համագործակցութեան շրջանակներում իրականացyող հերթական ծրագրերից մէկն է, որն ուղղուած է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխեանը նշեց, որ հիմնուելով «համալսարան-արդիւնաբերութիւն» համագործակցութեան կրթական մոդելի վրայ` նոր ծրագրի միջոցով հնարաւոր կլինի պատրաստել բարձր որակավորմամբ մասնագէտներ, ովքեր կհամապատասխանեն կիսահաղորդչային արդիւնաբերական ընկերութիւնների պահանջներին: Այս մասնագիտութեամբ յետագայում նախատեսւում է նաեւ ուսուցում կազմակերպել մագիստրոսական եւ ասպիրանտական համակարգերում: Նոր ծրագրի շրջանակներում կկիրառուեն «Սինոփսիս»-ի գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ծրագրային գործիքները եւ ուսումնական նախագծային փաթեթները: Ըստ Ո.Մարուխեանի, ՀՊՃՀ-ում «Սինոփսիս»-ի կրթականն ծրագրերը գործում են 2001թ.-ից: Դրանց շրջանակներում անցած տարի բուհը բակալավրիատի 93 շրջանաւարտ է ունեցել, իսկ 191 ուսանող այժմ ուսումնառութիւն է անցնում ընկերութեան` միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման եւ համակարգերի ամբիոնում: Շրջանաւարտներից 10-ն արդէն թեկնածուական ատենախոություն են պաշտանել, եւս 6-ը` կպաշտպանի այս տարի: Նշենք նաեւ, որ «Սինոփսիս-Արմէնիա»-ի մշակած կրթական ծրագրի ուսումնական նիւթերը հայերենից թարգմանվել են բազմաթիւ այլ լեզուներով եւ դասաւանդւում են շատ երկրների` Ռուսաստանի, Չինաստանի, եւրոպական երկրների եւ ԱՄՆ մի շարք համալսարաններում: «Սինոփսիս»-ի համալսարանական ծրագիրը կիրառւում է աշխարհի աւելի քան 450 համալսարաններում: Հայաստանում «Սինոփսիս Արմէնիա»-ի Ուսումնական դեպարտամենտը համագործակցում է նաեւ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկեան համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Ռուսաստանում` Մոսկուայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի հետ:
  -   Տնտեսութիւն