ՀԴՄ-ի 50 եւ աւելի կտրօն ներկայացնելու դէպքում այսուհետ<br /> քաղաքացիները կստանան փոխհատուցում<br />


ՀԴՄ-ի 50 եւ աւելի կտրօն ներկայացնելու դէպքում այսուհետ
քաղաքացիները կստանան փոխհատուցում

  • 09-04-2009 18:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան ապրիլի 9-ի որոշմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտէ հսկիչ դրամարկղային մեքենաների 50 եւ աւելի կտրօն ներկայացնելու դէպքում քաղաքացիները կստանան փոխհատուցում: Ինչպէս նիստին յաջորդած ճեպազրույցում յայտնեց կոմիտէի նախագահի տեղակալ Արմէն Ալավերդեանը, կոմիտէն յատուկ սանդղակ է սահմանել, որով եւ կտրամադրուեն գումարները: Ըստ Ա.Ալավերդեանի, ներկայացւող կտրօնները պէտք է լինեն 1 եռամսյակի կտրուածքով. այսպիսով ապրիլի 1-ից մինչեւ յունիսի 30-ն ընկած ժամանակահատուածում ներկայացուած 50 եւ աւելի կտրոնների դիմաց, որոնցով ֆիքսուած առեւտրի ծաւալը գերազանցում է 100 հազար դրամը, քաղաքացիները կստանան 2500 դրամ, իսկ 100 կտրօն ունեցող եւ 400 հազար դրամի ֆիքսուած առեւտուր կատարածները` 12 հազար դրամ: Կտրոնների քանակի եւ ֆիքսուած առեւտրի ծաւալների մեծացմանը զուգընթաց մեծանում են նաեւ սահմանուած շահումները: Օրինակ, 1000 կտրօն ունենալու դէպքում, որոնցով ֆիքսուած առեւտրի ծաւալը 6 մլն դրամ է, քաղաքացին կստանայ 200 հազար դրամ: Որոշման նպատակն է մեծացնել կտրօններ պահանջելու շահագրգռութիւնը, ինչպէս նաեւ քաղաքացիները հետամուտ լինեն, որպէսզի տրամադրուող կտրոնների վրայ իրենց կատարած առեւտրի գումարն ամբողջութեամբ ներկայացուի: Արդիւնքում, ըստ Ա.Ալավերդեանի, կմեծանա հարկային մարմիններին տնտեսվարող սույեկտների ներկայացրած շրջանառութիւնը, այդպիսով նաեւ` հարկերը: Ա.Ալավերդեանը նշեց նաեւ, որ այս նորամուծությանը զուգահեռ կշարունակուեն ՀԴՄ-ների կտրոններով խաղարկությունները:
  -   Տնտեսութիւն