Գիւմրեցի Աննա Սարգսեանը արժանացել է 2-րդ մրցանակի<br /> միջազգային բիզնես-առաջադրանք մրցոյթում<br />


Գիւմրեցի Աննա Սարգսեանը արժանացել է 2-րդ մրցանակի
միջազգային բիզնես-առաջադրանք մրցոյթում

  • 09-04-2009 14:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տարբեր երկրների 56 երիտասարդ ուսանողներ մասնակցել են մարտի 10-ին Սոֆիայում կայացած Հմտություններն աշխատանքում բիզնես-առաջադրանք մրցոյթին, որն իրականցուել է Բրիթիշ Քաունսիլի եւ Եւրոպայի Պատանեկան նուաճումներ կազմակերպութան կողմից: Հայաստանից մրցոյթին մասնակցում էին Գիւմրու պետական տեխնիկական քոլեջի սաներ Նարինէ Բալոյեանը, Յովհաննէս Մկրտչեանը, Անժելա Սարգսեանը, Հայկ Յարութիւնեյանը եւ Աննա Սարգսեանը: Վերջինս հաւաքական միջազգային թիմի կազմում արժանացել է 2-րդ մրցանակի: Հայ երիտասարդների յաջողութիյունը նշելու եւ նրանց յետագայ յաջողութիւնները խրախուսելու նպատակով Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի դեսպան եւ ազգային մրցոյթների ժիւրիի անդամ Չարլզ Լոնսդեյլը ապրլի 9-ին կազմակերպել է ընդունելություն: Ըստ Բրիթիշ Քաունսիլի «Հմտություններն աշխատանքում» հայաստանեան ծրագրի գրասենեակի հաղորդագրութեան, միջազգային մրցոյթի բիզնես-գործընկեր «Մայքրոսոֆթ» ընկերութիւնը որպէս «Հմտություններն աշխատանքում» առաջին միջազգային բիզնես-առաջադրանքի մրցոյթի թեմա ընտրել էր Էլեկտրոնային կառավարման արդի կիրառումը: Նախաձեռնութեան գլխաւոր հովանաւոր «Մայքրոսոֆթ» ընկերութեան կողմից սահմանուած երկրորդ մրցանակը յանձնուեց 3-րդ թիմին, որի կազմում էին մասնակիցներ Բուլղարիայից, Հայաստանից, Սերբիայից եւ Միացեալ Թագավորությունից: Նրանք ներկայացրել էին փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման համակարգի գաղափար, որը բեռնվելու էր «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային փաթեթի միջոցով: Իսկ Բրիթիշ Քաունսիլի կողմից սահմանուած Հմտություններն աշխատանքում միջազգային եզրափակիչ փուլի առաջին մրցանակին արժանացած թիմն առաջադրել էր ինտերնետային եւ բջջային հեռախօսների ցանցերի միջոցով կիրառուող քվեարկությունը բարելաւող համակարգ, որը կհեշտացներ ոչ միայն սահմանափակ հնարաւորութիւններով մարդկանց կարիքները, այլ նաեւ հասարակական ղեկավարման ոլորտի աշխատողների եւ անչափահաս երեխաներ ունեցող ծնողների պահանջները, որոնք չեն կարող ակտիւօրէն մասնակցել ընտրություներին:
  -   Տնտեսութիւն