Գյումրեցի Աննա Սարգսյանը արժանացել է 2-րդ մրցանակի<br /> միջազգային բիզնես-առաջադրանք մրցույթում<br />


Գյումրեցի Աննա Սարգսյանը արժանացել է 2-րդ մրցանակի
միջազգային բիզնես-առաջադրանք մրցույթում

  • 09-04-2009 14:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տարբեր երկրների 56 երիտասարդ ուսանողներ մասնակցել են մարտի 10-ին Սոֆիայում կայացած Հմտություններն աշխատանքում բիզնես-առաջադրանք մրցույթին, որն իրականցվել է Բրիթիշ Քաունսիլի եւ Եվրոպայի Պատանեկան նվաճումներ կազմակերպութան կողմից: Հայաստանից մրցույթին մասնակցում էին Գյումրու պետական տեխնիկական քոլեջի սաներ Նարինե Բալոյանը, Հովհաննես Մկրտչյանը, Անժելա Սարգսյանը, Հայկ Հարությունյանը եւ Աննա Սարգսյանը: Վերջինս հավաքական միջազգային թիմի կազմում արժանացել է 2-րդ մրցանակի: Հայ երիտասարդների հաջողությունը նշելու եւ նրանց հետագա հաջողությունները խրախուսելու նպատակով Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան եւ ազգային մրցույթների ժյուրիի անդամ Չարլզ Լոնսդեյլը ապրլի 9-ին կազմակերպել է ընդունելություն: Ըստ Բրիթիշ Քաունսիլի «Հմտություններն աշխատանքում» հայաստանյան ծրագրի գրասենյակի հաղորդագրության, միջազգային մրցույթի բիզնես-գործընկեր «Մայքրոսոֆթ» ընկերությունը որպես «Հմտություններն աշխատանքում» առաջին միջազգային բիզնես-առաջադրանքի մրցույթի թեմա ընտրել էր Էլեկտրոնային կառավարման արդի կիրառումը: Նախաձեռնության գլխավոր հովանավոր «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից սահմանված երկրորդ մրցանակը հանձնվեց 3-րդ թիմին, որի կազմում էին մասնակիցներ Բուլղարիայից, Հայաստանից, Սերբիայից եւ Միացյալ Թագավորությունից: Նրանք ներկայացրել էին փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման համակարգի գաղափար, որը բեռնվելու էր «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային փաթեթի միջոցով: Իսկ Բրիթիշ Քաունսիլի կողմից սահմանված Հմտություններն աշխատանքում միջազգային եզրափակիչ փուլի առաջին մրցանակին արժանացած թիմն առաջադրել էր ինտերնետային եւ բջջային հեռախոսների ցանցերի միջոցով կիրառվող քվեարկությունը բարելավող համակարգ, որը կհեշտացներ ոչ միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքները, այլ նաեւ հասարակական ղեկավարման ոլորտի աշխատողների եւ անչափահաս երեխաներ ունեցող ծնողների պահանջները, որոնք չեն կարող ակտիվորեն մասնակցել ընտրություներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play