Կառավարութիւնը խտրական վերաբերմունք է ցուցաբերում<br /> ուղեւորափոխադրողների նկատմամբ,- գտնում է դաշնակցական պատգամաւորը<br />


Կառավարութիւնը խտրական վերաբերմունք է ցուցաբերում
ուղեւորափոխադրողների նկատմամբ,- գտնում է դաշնակցական պատգամաւորը

  • 08-04-2009 20:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անհատ տաքսիների վարորդների առջեւ դնելով 10 տարուց աւելի հին մեքենաներ չշահագործելու պահանջը, կառավարութիւնը սակայն չի բարձրացնում երթուղային տաքսիների խնդիրը: Մինչդեռ երթուղային տաքսիների մեծ մասը 15 եւ աւելի տարուայ արտադրութեան են: Ապրիլի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովում այս հարցը բարձրացրեց «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Վահան Յովհաննիսեանը: Ըստ նրա, եթէ խօսքը գնում է ուղեւորների փոխադրման անվտանգութեան եւ բնապահպանութեան մասին, ապա երթուղային տաքսիները շատ աւելի մեծ թւով ուղեւորներ են տեղափոխում, եւ նրանց կողմից օդի աղտոտման վտանգը շատ աւելի մեծ է: «Արդեօ՞ք կառավարութեան նման կողմնապահության պատճառն այն չէ, որ անհատ տաքսիստները անպաշտպան են, իսկ երթուղայինների վարորդների յետեւում կանգնած են գծերի տերերը»,- նշեց Վ.Յովհաննիսեանը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը պարզաբանեց, որ երթուղային տաքսիների շահագործման ժամկէտը պայմանաւորուած է երթուղիների սպասարկման արտօնագրերով, որոնց մի մասի գործողութեան ժամկէտները շուտով կաւարտուեն: Իսկ նոր արտօնագրեր տրամադրելու դէպքում հին մեքենաները կհանուեն շահագործումից, վստահեցրեց նախարարը:
  -   Տնտեսութիւն