Հայաստանի պետբիւջէի մաքսատուրքի գծով մուտքերն աճել են<br /> 0,5%-ով, իսկ պետտուրքինը` նուազել 15,6%-ով<br />


Հայաստանի պետբիւջէի մաքսատուրքի գծով մուտքերն աճել են
0,5%-ով, իսկ պետտուրքինը` նուազել 15,6%-ով

  • 06-04-2009 20:55:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-փետրուարին մաքսատուրքի գծով ՀՀ պետբիւջէի մուտքերը կազմել են շուրջ 4,3 մլրդ դրամ (մօտ 1,3 մլն ԱՄՆ դոլար), որը 0,5%-ով կամ 20,5 մլն դրամով աւելին է 2008թ.-ի նոյն ժամանակահատուածի ցուցանիշից: Մաքսատուրքի հաշուին ապահովել է հարկերի ու տուրքերի ընդհանուր ծաւալի 6,3%-ը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի, 2009թ.-ի յունուար-փետրուարին պետական տուրքի գծով պետբիւջէի մուտքերը կազմել են շուրջ 2,6 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրուած մուտքերի 54%-ը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետտուրքի ծաւալը նուազել է 15,6%-ով կամ 480 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է գործունէութեան որոշ տեսակների լիցենզաւորման, դատարան տրուող հայցադիմումների եւ գանգատների, ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի եւ պետական գրանցման համար գանձուող տուրքերի նուազմամբ: Գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են աւելի քան 3,2 մլրդ դրամ` 22,7%-ով կամ 598,1 մլն դրամով գերազանցելով 2008թ.-ի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է տրանսպորտային միջոցների գազալցման, խաղատների գործունէութեան կազմակերպման, դրամական շահումով խաղային աւտոմատների շահագործման եւ խաղատների գործունէութեան, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ հանրային սննդի ոլորտում գործունէութեան իրականացման համար գանձուող հաստատագրուած վճարների աճով: 2009թ.-ի յունուար-փետրուարին պարզեցուած հարկի գծով պետբիւջէ է մուտքագրուել 355,1 մլն դրամ, որը 72,6%-ով պակաս է նախորդ տարուայ յունուար-փետրուարի ցուցանիշից` պայմանաւորուած 2009թ.-ի յունվարի 1-ից «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքի գործողութեան դադարեցմամբ: 2009թ.-ի առաջին երկու ամիսներին ՀՀ պետբիւջէ են մուտքագրուել 773,4 մլն դրամ ծաւալով բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նշուած մուտքերը նուազել են 36,8%-ով կամ 450,1 մլն դրամով` հիմնականում պայմանաւորուած օգտակար հանածոների արդիւնահանման համար գանձուող վճարների նուազմամբ:
  -   Տնտեսութիւն