Ապրիլի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին<br /> 578 553 բաժանորդներ<br />


Ապրիլի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին
578 553 բաժանորդներ

  • 03-04-2009 15:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիւը մարտ ամսուայ ընթացքում աւելացել է 1 178-ով: Արդիւնքում, ապրիլի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին 578 553 բաժանորդներ: Ըստ ընկերութեան պաշտօնական կայքէջի ապրիլի 3-ի հաղորդագրութեան, գազասպառման համակարգի անվտանգութեան բարձրացման նպատակով ապրիլի 1-ի դրութեամբ «հայռուսգազարդ»-ի կողմից բաժանորդների բնակարաններում տեղադրուել են 58 495 անվտանգութեան սարքեր, այդ թւում 22 362-ը` մարտ ամսուայ ընթացքում: Ընթացիկ տարում ընկերութիւնը նախատեսում է նման սարքեր տեղադրել ընդհանուր առմամբ 250 հազար բաժանորդների բնակարաններում:
  -   Տնտեսութիւն