Շուեդիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարութեան<br /> հավակնոտ ծրագրերի ու նախաձեռնութիւնների իրականացման գործում<br />


Շուեդիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարութեան
հավակնոտ ծրագրերի ու նախաձեռնութիւնների իրականացման գործում

  • 02-04-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը պատրաստ է Շվեդիայի հետ փոխգործակցությունը զարգացնել ինչպէս երկկողմ, այնպէս էլ Եւրոմիութեան հետ համագործակցութեան շրջանակներում: Շվեդիայի Թագաւորութեան առեւտրի հարցերով պետական քարտուղար Գուննար Ուիսլանդերի հետ ապրիլի 2-ի հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ողջունելով վերջին շրջանում հայ-շվեդական շփումներում նկատւող ակտիւացման միտումները, վարչապետը հոյս է յայտնել, որ պետքարտուղարի գլխաւորած պատուիրակութեան այս այցը եւս կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների առաջընթացին: Ներկայացնելով արդի փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման հնարաւորութիւններն ու ծրագրերը, Տ.Սարգսեանը համոզմունք է յայտնել, որ Եւրոմիութեան եւ գործընկեր այլ երկրների ու միջազգային կառոյցների օժանդակությամբ Հայաստանին կյաջողուի յաղթահարել ինչպէս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանաւորուած ժամանակաւոր, այնպէս էլ աւելի երկարաժամկէտ զարգացման ընթացքում հնարաւոր դժուարութիւնները: Վարչապետը Եւրոմիութեան հետ համագործակցութեան վերջին հաջողութիւններից է համարել յունվարի 1-ից GSP+ համակարգում Հայաստանի ներգրաւումը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին, Տ.Սարգսեանն ընդգծել է OMX ֆոնդային բորսայի հետ համագործակցութիւնը, որը, ըստ նրա, կարեւոր փուլ է Հայաստանի` որպէս տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, հավակնությունների իրականացման գործում: Այդ համատեքստում 2008թ.-ին յունուարին Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարումը յանձնուել է այդ ընկերութեանը: Վարչապետը նաեւ հոյս է յայտնել, որ OMX-ի հետ փոխշահավետ համագործակցութիւնը օրինակ կհանդիսանայ նաեւ շվեդական այլ ընկերութիւններին` Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Իր հերթին Գ.Ուիսլանդերը նշել է, որ թէեւ Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ ինչպէս երկկողմ, այնպէս էլ ԵՄ-ի Հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում համագործակցութիւնը բաւական լաւ է ընթանում, այդուհանդերձ հնարաւորութիւններն աւելին են: Ողջունելով Հայաստանի յետագայ զարգացմանն ուղղուած ՀՀ կառավարութեան հավակնոտ ծրագրերն ու նախաձեռնութիւնները, նա հաւաստիացրել է, որ իր երկիրը պատրաստակամ է այդ ամէնի իրականացման գործում հնարավորինս աջակցելու եւ օժանդակելու Հայաստանին:
  -   Տնտեսութիւն