Շուեդիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարութեան
հավակնոտ ծրագրերի ու նախաձեռնութիւնների իրականացման գործում
02-04-2009 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը պատրաստ է
Շվեդիայի հետ փոխգործակցությունը զարգացնել ինչպէս երկկողմ, այնպէս
էլ Եւրոմիութեան հետ համագործակցութեան շրջանակներում: Շվեդիայի
Թագաւորութեան առեւտրի հարցերով պետական քարտուղար Գուննար
Ուիսլանդերի հետ ապրիլի 2-ի հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ
վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ողջունելով վերջին շրջանում
հայ-շվեդական շփումներում նկատւող ակտիւացման միտումները,
վարչապետը հոյս է յայտնել, որ պետքարտուղարի գլխաւորած
պատուիրակութեան այս այցը եւս կնպաստի երկու երկրների միջեւ
քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների առաջընթացին:
Ներկայացնելով արդի փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման
հնարաւորութիւններն ու ծրագրերը, Տ.Սարգսեանը համոզմունք է
յայտնել, որ Եւրոմիութեան եւ գործընկեր այլ երկրների ու միջազգային
կառոյցների օժանդակությամբ Հայաստանին կյաջողուի յաղթահարել ինչպէս
համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանաւորուած
ժամանակաւոր, այնպէս էլ աւելի երկարաժամկէտ զարգացման ընթացքում
հնարաւոր դժուարութիւնները: Վարչապետը Եւրոմիութեան հետ
համագործակցութեան վերջին հաջողութիւններից է համարել յունվարի
1-ից GSP+ համակարգում Հայաստանի ներգրաւումը:
Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի վարչութեան հաղորդագրութեան, անդրադառնալով երկկողմ
տնտեսական կապերին, Տ.Սարգսեանն ընդգծել է OMX ֆոնդային բորսայի
հետ համագործակցութիւնը, որը, ըստ նրա, կարեւոր փուլ է Հայաստանի`
որպէս տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, հավակնությունների
իրականացման գործում: Այդ համատեքստում 2008թ.-ին յունուարին
Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի
կառավարումը յանձնուել է այդ ընկերութեանը: Վարչապետը նաեւ հոյս է
յայտնել, որ OMX-ի հետ փոխշահավետ համագործակցութիւնը օրինակ
կհանդիսանայ նաեւ շվեդական այլ ընկերութիւններին` Հայաստանում
ներդրումներ կատարելու համար:
Իր հերթին Գ.Ուիսլանդերը նշել է, որ թէեւ Հայաստանի եւ
Շվեդիայի միջեւ ինչպէս երկկողմ, այնպէս էլ ԵՄ-ի Հարեւանութեան
քաղաքականութեան շրջանակներում համագործակցութիւնը բաւական լաւ է
ընթանում, այդուհանդերձ հնարաւորութիւններն աւելին են: Ողջունելով
Հայաստանի յետագայ զարգացմանն ուղղուած ՀՀ կառավարութեան հավակնոտ
ծրագրերն ու նախաձեռնութիւնները, նա հաւաստիացրել է, որ իր երկիրը
պատրաստակամ է այդ ամէնի իրականացման գործում հնարավորինս
աջակցելու եւ օժանդակելու Հայաստանին: