2009թ.-ի մարտին Հայաստանում ծառայութիւնների սակագները<br /> 1%-ով աճել են<br />


2009թ.-ի մարտին Հայաստանում ծառայութիւնների սակագները
1%-ով աճել են

  • 31-03-2009 21:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բնակչութեանը մատուցուած ծառայութիւնների ոլորտում 2009թ.-ի մարտին փետրուարի համեմատ գրանցուած սակագների 1% հավելաճը հիմնականում պայմանաւորուել է բուժսպասարկման`1,3%, մշակոյթի ոլորտի` 3,2%, տրանսպորտի` 3,6% (կապուած օդային տրանսպորտի ծառայութիւնների սակագների 12,9% յաւելաճի հետ) ծառայութիւնների սակագների յաւելաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, հանրային սննդի եւ կենցաղային ծառայութիւնների ոլորտում նշուած ժամանակահատուածում արձանագրուել է սակագների, համապատասխանաբար, 0,4% եւ 0,9% յավելաճ: Կապի ծառայութիւնների սակագները նուազել են 0,1%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, կրթութեան համակարգի, հանգստի կազմակերպման, իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները փետրուարի համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն