ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բնակչութեանը
մատուցուած ծառայութիւնների ոլորտում 2009թ.-ի մարտին փետրուարի
համեմատ գրանցուած սակագների 1% հավելաճը հիմնականում պայմանաւորուել
է բուժսպասարկման`1,3%, մշակոյթի ոլորտի` 3,2%, տրանսպորտի` 3,6%
(կապուած օդային տրանսպորտի ծառայութիւնների սակագների 12,9%
յաւելաճի հետ) ծառայութիւնների սակագների յաւելաճով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, հանրային
սննդի եւ կենցաղային ծառայութիւնների ոլորտում նշուած
ժամանակահատուածում արձանագրուել է սակագների, համապատասխանաբար,
0,4% եւ 0,9% յավելաճ: Կապի ծառայութիւնների սակագները նուազել են
0,1%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, կրթութեան համակարգի, հանգստի
կազմակերպման, իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները
փետրուարի համեմատ մնացել են անփոփոխ: