ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-փետրուարին
Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցուած 2,2%
ընդհանուր գնանկմանը մարտին յաջորդել է 3,7% գնաճ: Վերջինիս
մեծապէս նպաստել է բենզինի եւ դիզելային վառելիքի,
համապատասխանաբար, 9,1% եւ 5,7% գնաճը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի
մարտին փետրուարի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է
խոհանոցային սպասքի, գրենական պիտոյքների, հագուստի եւ գործուածքի,
տեքստիլեղենի, անձնապիտոյ ապրանքների, շինանիւթերի, մշակոյթի
ապրանքների, կահոյքի, այգեգործական ապրանքների, կոշկեղենի,
կենցաղային էլեկտրաապրանքների, լւացող միջոցների, գեղաhարդարման
ապրանքների, դեղամիջոցների, ոսկերչական ապրանքների 0,1-19,3% գնաճ:
Վառելիքի գինը նշուած ժամանակահատուածում նուազել է 1%-ով: