Ապրիլի 1-ից Կապանի լեռնահարստացման կոմբինատը կվերսկսի<br /> աշխատանքը <br />


Ապրիլի 1-ից Կապանի լեռնահարստացման կոմբինատը կվերսկսի
աշխատանքը

  • 31-03-2009 19:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԿԱՊԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի, գլխաւոր տնօրէն Ռոբերտ Ֆալլետան մարտի 30-ի ասուլիսում յայտարարել է, որ ապրիլի 1-ից ձեռնարկութիւնը կսկսի աշխատել: Ձեռնարկութիւնում կաշխատեն 950-1000 մարդ` նախկին 1200-ի փոխարէն: Կոմբինատը կարտադրի պղնձի ու ցինկի խտանիւթ, ընդ որում ցինկինը առայժմ կը պահեստաւորուի, իսկ պղնձինը կվաճառուի: «Մասսայական կրճատումներ չեն սպասւում, աշխատավարձի տարբերութիւն նախկինի համեմատ չի լինի, իսկ աշխատակիցների հետ կկնքվեն նոր աշխատանքային պայմանագրեր»,- ասել է Ռ.Ֆալետան: Հարկադիր պարապուրդի ժամանակահատուածում ձեռնարկութիւնում զգալի աշխատանքներ են կատարուել: Հանքում ու ֆաբրիկայում նորացվել են օդափոխիչ համակարգերը, տեղադրուել են լուսաւորութեան սարքեր, մշակtyել են նոր տեխնոլոգիաներ, որոնք կկիրառուեն յետագայում: Ռ.Ֆալլետայի խօսքով, կշարունակուի նաեւ Կապանի տարածաշրջանում սոցիալական ուղղուածութեամբ ծրագրերի իրականացումը:
  -   Տնտեսութիւն