Հայաստանը կարեւորում է կարողութիւնների ձեւաւորմանն ու<br /> ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղուած նախաձեռնութիւնները<br />


Հայաստանը կարեւորում է կարողութիւնների ձեւաւորմանն ու
ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղուած նախաձեռնութիւնները

  • 27-03-2009 20:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուզենբերգերին եւ Եւրոմիութեան խորհրդատուական խմբի անդամներին: Եվրոհանձնաժողովի խումբը Հայաստան է ժամանել` Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում ՀՀ պետական մարմիններին բարեփոխումների գործընթացն առաւել արդիւնաւէտ դարձնելու համար խորհրդատուական օժանդակություն տրամադրելու նպատակով: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, խորհրդատուական խմբի անդամները էկոնոմիկայի նախարարին են ներկայացրել համագործակցութեան հնարաւոր ոլորտները, այն է` կոռուպցիայի կանխարգելում եւ հակակոռուպցիոն պայքար, տեղեկատուական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային կառավարում եւ էլեկտրոնային հասարակութեան ձեւաւորում, պետական կառավարում եւ ֆինանսներ: Ն.Երիցյանը յայտնել է, որ Հայաստանի կառավարութիւնը չափազանց կարեւորում է կարողութիւնների ձեւաւորմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղուած ցանկացած նախաձեռնութիւն: նախարարը նշել է, որ Եւրոմիութեան խորհրդատուական խմբի օժանդակությունը պահանջված է եւ ժամանակին ու կնպաստի ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Ռաուլ դը Լուզենբերգերի խնդրանքով Ն.Երիցյանը ներկայացրել է ՀՀ կառավարութեան կողմից իրականացyող ծրագրերի առաջնային ուղղութիւնները եւ տնտեսական բարեփոխումների գործընթացը` ուղղուած գործարար միջավայրի, հարկային եւ մաքսային դաշտերի բարելաւմանը, գիտելիքահէնք տնտեսութեան խթանմանն ու զարգացմանը, պետութիւն-մասնաւոր հատուածների համագործակցութեան ակտիւացմանը:
  -   Տնտեսութիւն