Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում առքի եւ վաճառքի<br /> ծաւալները հավասարակշռվել են<br />


Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում առքի եւ վաճառքի
ծաւալները հավասարակշռվել են

  • 27-03-2009 20:25:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 23-27-ին Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 42 մլն 906 հազ. 76 ԱՄՆ դոլար` 368,75 դրամ 1 ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 42 մլն 439 հազ. 615 ԱՄՆ դոլար` 372,6 դրամ 1 ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 56 մլն 30 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367,16 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 5 մլն 300 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 366,55 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 10 մլն ԱՄՆ դոլար: Մարտի 16-20-ին Հայաստանի բանկերը գնել են աւելի քան 40,3 միլիոն դոլար եւ վաճառել մօտ 70,4 միլիոն Համեմատութեան համար նշենք, որ մարտի 16-20-ն ընկած ժամանակահատուածում Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերն իրենց յաճախորդներից գնուել են մօտ 40 մլն 318,7 հազար ԱՄՆ դոլար` 370,33 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Վաճառուել մօտ 70 մլն 393,1 հազար ԱՄՆ դոլար` 375,02 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 33մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370,37 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 15 մլն 780 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 373,38 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 9-15-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 7,1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 12,7 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն