Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում առքի եւ վաճառքի<br /> ծավալները հավասարակշռվել են<br />


Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում առքի եւ վաճառքի
ծավալները հավասարակշռվել են

  • 27-03-2009 20:25:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 23-27-ին Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 42 մլն 906 հազ. 76 ԱՄՆ դոլար` 368,75 դրամ 1 ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 42 մլն 439 հազ. 615 ԱՄՆ դոլար` 372,6 դրամ 1 ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 56 մլն 30 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367,16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5 մլն 300 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 366,55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8,1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 10 մլն ԱՄՆ դոլար: Մարտի 16-20-ին Հայաստանի բանկերը գնել են ավելի քան 40,3 միլիոն դոլար եւ վաճառել մոտ 70,4 միլիոն Համեմատության համար նշենք, որ մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում բանկերն իրենց հաճախորդներից գնվել են մոտ 40 մլն 318,7 հազար ԱՄՆ դոլար` 370,33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Վաճառվել մոտ 70 մլն 393,1 հազար ԱՄՆ դոլար` 375,02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 33մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370,37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15 մլն 780 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 373,38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 7,1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12,7 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play