Ս.Գիշյան. Հայաստանի բանկային համակարգը բավալանին լաւ է<br /> դիմաւորում ճգնաժամը<br />


Ս.Գիշյան. Հայաստանի բանկային համակարգը բավալանին լաւ է
դիմաւորում ճգնաժամը

  • 26-03-2009 23:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բանկային համակարգը բաւականին լաւ է դիմաւորում ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այս կարծիքը մարտի 26-ին յայտնեց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխաւոր գործադիր տնօրէն Ստեփան Գիշեանը: Նրա խօսքերով, այլ երկրների համեմատ Հայաստանի առանձնայատկութիւնն այն է, որ ճգնաժամը Հայաստան հասաւ ոչ թէ ֆինանսական, այլ իրական հատուածի միջոցով, եւ ֆինանսական համակարգի վրայ ճգնաժամի ազդեցութիւնն անուղղակի է: «Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, եւ, կարծում եմ, որ այն կդիմանա ճգնաժամի փորձությանը»,-նշեց բանկիրը: Նրա դիտարկմամբ, թէեւ ՀՀ բանկային համակարգում սպառողական վարկաւորման ծաւալները նուազել են, դրանց տրամադրումը շարունակւում է: Ըստ Ս.Գիշեանի, ճգնաժամի պայմաններում սովորաբար ակտիւանում է լիզինգային ընկերութիւնների աշխատանքը, ինչը նկատւում է նաեւ «ԱԿԲԱ-Լիզինգ» ընկերութեան պարագայում: Ներկայումս ընկերութեան լիզինգային պորտֆելի ծաւալը կազմում է 15-16 մլն դոլար: Նշուեց, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ»-ը (www.acba.am) ճգնաժամի հետեւանքով վնասներ չի կրել, եւ հոյս կայ, որ չի կրի: Ս.Գիշեանը յաւելեց, որ բանկի խնդիրն այն է, որ յաճախորդները նույնպես վնասներ չկրեն: ճգնաժամը չի ազդել նաեւ բանկի վարկային պորտֆելի որակի վրայ: Բացի այդ, բանկն ստացել է 2009թ.-ի առաջին եռամսյակի համար նախատեսուած շահույթները, եւ փորձելու է ստանալ նաեւ ամբողջ 2009թ.-ի համար նախատեսուած շահոյթը: 2008թ.-ին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ»-ն կնքել էր երկու սինդիկացված վարկային պայմանագրեր: Բանկի գլխաւոր գործադիր տնօրէնի տուեալներով, դրանց ընդհանուր 50 մլն դոլար ծաւալից ստացուել են 42 մլն ընդհանուր ծաւալով տրանշերը: Մնացած մասը բանկը կստանայ յետագայ վարկաւորման կարիքն ունենալու դէպքում: Նշուեց, որ սինդիկացված վարկերը տրամադրվել են Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի, ամերիկեան «Սիթիբանկ»-ի, հնդկական բանկերից մէկի եւ օտարերկրեայ 3-4 այլ ֆինանսական հաստատութիւնների կողմից: Սինդիդկացված վարկային միջոցներից տեղաբաշխվել է մօտ 50%-ը: Դրանք հիմնականում ուղղուել են Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկութիւնների վարկաւորմանը: Ինչ վերաբերում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» եւ այդ բանկի բաժնետէր ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի համագործակցութեանը, ապա, Ս.Գիշեանի խօսքերով, «Կրեդիտ Ագրիկոլ»-ի այս օրերին Հայաստանում գտնուող պատվիրակությոնը ՀՀ վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի եւ ֆինանսների նախարարի հետ հանդիպումների ժամանակ հաստատել է, որ «ֆինանսական ճգնաժամը ոչ միայն չի թուլացնի մեր կապերը, այլ, ընդհակառակը, աւելի կուժեղացնի դրանք»: Բանկիրն ընդգծեց, որ երկու բանկերի միջեւ կայ փոխադարձ վստահութիւն, փոխշահավետ համագործակցութիւն, եւ այն կշարունակուի:
  -   Տնտեսութիւն