«Ղ-Տելեկոմ»-ը չի յետաձգի իր ծրագրերի իրականացման ժամկէտները<br />


«Ղ-Տելեկոմ»-ը չի յետաձգի իր ծրագրերի իրականացման ժամկէտները

  • 25-03-2009 22:25:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերութիւնը չի յետաձգելու իր ծրագրերի իրակամացման ժամկէտները: Այս մասին մարտի 25-ին յայտարարեց «Ղ-Տելեկոմ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խօսքերով, ընկերութիւնը շարունակելու է իր ծրագրերը` ծախսերը նուազեցնելու եւ եկամուտների մակարդակը պահպանելու ուղղութեամբ քայլեր կատարելով: «Ղ-Տելեկոմ»-ի գլխաւոր տնօրէնը պարզաբանեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամամի ազդեցութեան հետեւանքով բաժանորդների եկամուտները նուազել են: Իսկ դրամի արժեզրկման ազդեցութիւնն այն է, որ ծառայութիւնների դիմաց աւելի շատ դրամային միջոցներ պէտք է հավաքվեն, որպէսզի նախկինին համարժէք դոլարային միջոցներ հավաքվեն` արտերկրի ծառայութիւններ մատուցողներին եւ մատակարարներին վճարելու համար: Միաժամանակ, ներքին եւ արտաքին շուկաներում թանկացել են որոշ ծառայութիւնների գներ: Եւ այս պայմաններում «Ղ-Տելեկոմ»-ը փորձում է պահպանել եկամուտների մակարդակը` ոչ թէ ծառայութիւնների գները բարձրացնելով, այլ` նուազեցնելով եւ հետաձգելով ծախսերը: Նշուեց, որ 2008թ.-ի 4-րդ եռամսյակում 2007թ.-ի նոյն եռամսյակի համեմատ «Ղ-Տելեկոմ»-ի եկամուտները նուազել են մօտ շուրջ 13-13,5%-ով: Անդրադառնալով նոր ծառայութիւնների մատուցման հարցին` ընկերութեան գլխաւոր տնօրէնը յայտնեց, որ ներկայումս Երեւանում, Գիւմրիում եւ Վանաձորում փորձարկվում են «Ղ-Տելեկոմ»-ի նոր` 3G, ծառայութիւնները, որոնց մատուցումը նախատեսւում է սկսել մի քանի շաբաթ յետոյ: Նա հաւաստեց, որ ընկերութիւնն 2009թ.-ի համար եւս ունի նոր ծառայութիւնների մատուցումն սկսելու «հարուստ ծրագիր»: Ռ.Յիրիկյանի տուեալներով, «Ղ-Տելեկոմ»-ը ներկայումս ունի մօտ 2 մլն 65 հազար բաժանորդ:
  -   Տնտեսութիւն