«Հայէկոնոմբանկ»-ին տրամադրվել է «Լիդեր» արտասահմանեան<br /> վճարահաշվարկային համակարգին մասնակցութեան թույլտվություն<br />


«Հայէկոնոմբանկ»-ին տրամադրվել է «Լիդեր» արտասահմանեան
վճարահաշվարկային համակարգին մասնակցութեան թույլտվություն

  • 24-03-2009 19:33:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 24-ի նիստում հաստատուել է ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի 2008թ.-ի գործունէութեան հաշուէտւութիւնը: Ըստ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, նիստում փոփոխութիւն է կատարուել «Ապահովագրական գործունէութեան հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձեւաւորման եւ հաշուարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում: Խորհուրդը որոշել է վերաձեւակերպել «Ոսկէ շղթա» ՍՊԸ գրաւատան լիցենզիան, «Ա/Ձ Անահիտ Աւագեան» փոխանակման կէտի արտարժոյթի առք ու վաճառքի թիւ 606 լիցենզիան եւ «ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ի փոխանակման կէտի արտարժոյթի առք ու վաճառքի թիւ 693 լիցենզիան: «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի ոչ կեանքի ապահովագրութեան լիցենզիան վերաձեւակերպուել է` կապուած ընկերութեան հասցեափոխության հետ: ԿԲ կառավարման բարձրագոյն մարմնի որոշմամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին տրամադրվել Է «Լիդեր» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում մասնակցութեան թույլտվություն:
  -   Տնտեսութիւն