«Հայէկոնոմբանկ»-ին տրամադրվել է «Լիդեր» արտասահմանյան<br /> վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն<br />


«Հայէկոնոմբանկ»-ին տրամադրվել է «Լիդեր» արտասահմանյան
վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն

  • 24-03-2009 19:33:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 24-ի նիստում հաստատվել է ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի 2008թ.-ի գործունեության հաշվետվությունը: Ըստ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության, նիստում փոփոխություն է կատարվել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձեւավորման եւ հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում: Խորհուրդը որոշել է վերաձեւակերպել «Ոսկե շղթա» ՍՊԸ գրավատան լիցենզիան, «Ա/Ձ Անահիտ Ավագյան» փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի թիվ 606 լիցենզիան եւ «ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ի փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի թիվ 693 լիցենզիան: «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի ոչ կյանքի ապահովագրության լիցենզիան վերաձեւակերպվել է` կապված ընկերության հասցեափոխության հետ: ԿԲ կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին տրամադրվել Է «Լիդեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play